Երկարաձգվել է ուսանողների վարկանիշավորման մրցույթը

Սիրելի´ ուսանողներ, սիրով տեղեկացնում ենք, որ ուսանողների վարկանիշավորման և խրախուսման մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետն երկարաձգվել է մինչև սույն թվականի հուլիսի 17-ը:

Բոլոր այն ուսանողները, ովքեր քննաշրջանով կամ այլ խնդիրներով պայմանավորված հնարավորություն չեն ունեցել մասնակցելու մրցույթին, ստանում են ևս մեկ հնարավորություն իրենց հայտերը ներկայացնելու համար:

Հիշեցնում ենք, որ մրցույթին կարող են մասնակցել բոլոր այն ուսանողները, ովքեր ծավալել են գործունեություն հետևյալ ոլորտներում`

  • Ուսումնական, ուսումնամեթոդական և ուսումնակազմակերպչական
  • Գիտական, գիտահետազոտական և գիտակազմակերպչական
  • Հասարակական

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի հուլիսի 17-ը ժամը 18:00-ն sss@shsu.am էլփոստի հասցեին ներկայացնել դիմում և լրացնել ձևաթուղթը` կցելով վերոնշյալ ոլորտներում Ձեր գործունեությունը հաստատող փաստաթղթերի սկանավորված տարբերակները և ՄՈԳ-ը հաստատող փաստաթուղթը:

Հարցերի համար կարող եք գրել նամակ ՇՊՀ ՈՒԳԸ ֆեյսբուքյան էջին կամ sss@shsu.am էլփոստի հասցեին: