Վերապատրաստումներ` նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար /«Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ/

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երաշխավորությամբ (N1150-Ա/2, 16.06.2022թ.) «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը կազմակերպելու է վերապատրաստման դասընթացներ նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար:

Դասընթացները կկազմակերպվեն՝

ք. Գյումրի, փ. Պ. Սևակի 4, Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան, 2-րդ հարկ, ՇՊՀ արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոն, Բ2-12 սենյակ, հեռ.՝ 093171414 (Ղալաչյան Մեսրոպ):

Վերապատրաստման դասընթացներին կարող են մասնակցել այն անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի կամ հանրային կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:

Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`

  1. դիմում` «Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի անունով (ձև 1, լրացվում է տեղում),
  2. 3×4 չափի երկու լուսանկար,
  3. բարձրագույն կրթության դիպլոմ,
  4. աշխատանքային գրքույկ և/կամ քաղվածք և/կամ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի կամ հանրային կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք,
  5. անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ նույնականացման քարտ).
  6. «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի Շիրակի մասնաճյուղի՝ «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի 163528999994 հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիր:

Ներկայացնել բոլոր փաստաթղթերի բնօրինակները:

Վերապատրաստման դասընթացի արժեքը 70.000 (յոթանասուն հազար) ՀՀ դրամ է: Մասնակիցներն անվճար կարող են օգտվել համալսարանի գրադարանից և սպորտդահլիճից:

Դասընթացները կվարեն տնօրենների վերապատրաստման հարուստ փորձ ունեցող` «Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի աշխատակիցներ և հրավիրված այլ մասնագետներ:

Դիմումներն ընդունվում են 2022 թվականի հունիսի 23-ից մինչև հուլիսի 14-ը ներառյալ, բոլոր աշխատանքային օրերին, ժամը 11:00-ից 16:00-ը՝ հետևյալ հասցեով.

ք. Գյումրի, «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ՝ ՇՊՀ արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոն, Բ2-12 սենյակ, հեռ.՝ 093171414 (Ղալաչյան Մեսրոպ):

Դասերը կանցկացվեն ս. թ. հուլիսի 19-ից մինչև օգոստոսի 8-ը ներառյալ: