ՇՊՀ-ի ուսանող Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող

Շիրակի պետական համալսարանի «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» բաժնի 3-րդ կուրսի ուսանող, վազորդ Երվանդ Մկրտչյանը հաղթող է ճանաչվել Ռումինիայում անցկացված Բալկանյան երկրների առաջնությունում։ Երվանդը ոսկե մեդալ է նվաճել 1500 մետր վազքում և գրանցած ցուցանիշով Հայաստանի նոր ռեկորդ է սահմանել։

Հայաստանի աթլետիկայի հավաքականը Բալկանյան երկրների առաջնությանը մասնակցել է գլխավոր մարզիչ, ՇՊՀ-ի դասախոս, մանկ․ գիտ․ թեկնածու Գրիգոր Բարսեղյանի գլխավորությամբ: Թիմի հետ Ռումինիա է մեկնել նաև Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, Շիրակի մայր բուհի շրջանավարտ Ռոբերտ Էմմիյանը:

Շնորհավորում ենք ֆիզիկական դաստիարակության տեսության և մեթոդիկայի ամբիոնին և մեր ուսանող-մարզիկներին նորանոր հաջողություններ ենք մաղթում։