Կայացավ ՇՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը

Հունիսի 23-ին Շիրակի պետական համալսարանում կայացավ հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը։

Առկա և առցանց ձևաչափերով նիստին մասնակցում էր հոգաբարձուների խորհրդի 16 անդամ։

Օրակարգի առաջին հարցով մոտ 3 ժամ քննարկվեց ՇՊՀ-ի ֆակուլտետների և ամբիոնների կառուցվածքային փոփոխության՝ բուհի գիտական խորհրդի որոշմամբ հաստատված և բուհի հետագա զարգացման ռազմավարությանը միտված նախագիծ-առաջարկը, լսվեցին նախապես ներկայացված առաջարկություններն ու դիմումները։

Արդյունքում 15 կողմ, 1 ձեռնպահ ձայներով հոգաբարձուների խորհուրդը հաստատեց ՇՊՀ-ի գիտական խորհրդի հունիսի 10-ի որոշմամբ ընդունված կառուցվածքային փոփոխությունների նախագիծ-առաջարկությունը։

Հոգաբարձուների խորհուրդը որոշեց նաև ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանին հանձնարարել գիտական խորհրդի առաջիկա նիստում կրկին քննարկել ֆակուլտետների անվանումների հարցը և փոփոխությունները հաստատելուց հետո ներկայացնել հոգաբարձուների խորհրդին։

Նիստի 2-րդ հարցով միաձայն հաստատվեց նաև ՇՊՀ նոր հաստիքացուցակը։