«Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր» մրցույթ

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր» մրցույթը:

Մրցույթին մասնակցելու հայտը ներկայացվում է rl-armenia.scs.am առցանց համակարգի միջոցով մինչև 2022 թվականի օգոստոսի 26-ը ներառյալ (հայտի ուղարկման հնարավորությունը կարգելափակվի Երևանի ժամանակով ժամը 18:00-ին):

Մանրամասների համար անցնել հետևյալ հղումով՝ http://scs.am/am/de62b064e795be3994168754։