«Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության ծրագիր» մրցույթ

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության «Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության ծրագիր» մրցույթը:

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է irf-armenia.scs.am առցանց համակարգի միջոցով, մինչև 2022 թվականի օգոստոսի 5-ը ներառյալ (հայտի ուղարկման հնարավորությունը կարգելափակվի Երևանի ժամանակով ժամը 18:00-ին):

Մանրամասների համար անցնել հետևյալ հղումով՝ http://scs.am/am/02-06-2022 ։