«Գիտությունը սկսվում է նախնադարում» խորագրով միջազգային գիտաժողով
ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ համատեղ 2021թ.-ի սեպտեմբերի 24-25-ին հրավիրում են Երևանում մասնակցելու ականավոր հնագետ Հարություն Արտաշեսի Մարտիրոսյանի 100-ամյա հոբելյանին նվիրված «Գիտությունը սկսվում է նախնադարում» խորագրով միջազգային գիտաժողովի աշխատանքներին (մասնակցության ձևը՝ առկա կամ հեռակա):
Զեկուցումներ կլսվեն հետևյալ ուղղություններով՝
- հնագիտություն,
- ազգաբանություն(ազգագրություն, արվեստ, ճարտարապետություն),
- պատմություն(պատմագիտություն, ժողովրդագրություն, վիմագրություն):
Կազմկոմիտեի կողմից երաշխավորված մասնակիցների զեկուցումները նյութերի առանձին ժողովածուով կհարատարակվեն գիտաժողովի նախօրեին:
Գիտաժողովի աշխատանքներին մասնակցելու համար խնդրում ենք մինչև 30.05.2021թ.-ը ՇՀՀ կենտրոնի էլ. հասցեին (hkentron@mail.ru) ուղարկել անձնական տվյալներով մասնակցության հայտ /տես՝ www.shirakcenter.sci.am կայքէջի «Հայտի ձևեր» բաժնում/ և զեկուցման տեքստը՝ մինչև 8 էջ:
Կազմկոմիտեի կողմից ընտրված մասնակիցները կտեղեկացվեն մինչև հունիսի 30-ը: Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերենը, ռուսերենը և անգլերենը:
Կազմկոմիտեն հոգում է հյուրերի սննդի, հանգստի և գիշերակացի ծախսերը:
Մասնակցության դեպքում խնդրում ենք ՇՊՀ-ի աշխատակիցներին տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/ ):