Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Առաջնորդվելով ՇՊՀ ռեկտորատի 18.03.2021թ. N 17 որոշմամբ՝
  • Սույն թվականի մարտի 19-ից մինչև ապրիլի 4-ը ներառյալ ՇՊՀ-ի բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման համակարգի I-IV կուրսերի, մագիստրոսի կրթական ծրագրի I-II կուրսերի, բակալավրի կրթական ծրագրի հեռակա ուսուցման համակարգի V կուրսերի ուսանողների ուսումնական գործընթացը կազմակերպել առցանց եղանակով՝ բացառությամբ որոշ մասնագիտությունների ուղղությամբ ուսումնառության հատուկ պայմաններ պահանջող դասընթացների (լաբորատորիաներ, մարզադահլիճներ, հատուկ կահավորմամբ կաբինետներ և այլն)։
  • Բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման համակարգի I-II կուրսերի գիտելիքների գնահատման առաջին ստուգումը կազմակերպել 05.04.2021թ.-09.04.2021թ. ժամանակահատվածում առկա եղանակով՝ ըստ 2020-2021 ուստարվա 2-րդ կիսամյակի ժամանակացույցի։
    Առաջին ստուգմանն ուսանողների բացակայությունը կարող է համարվել հարգելի համապատասխան փաստաթղթի առկայության պարագայում։ Վերջիններիս ստուգումը կազմակերպել հեռավար եղանակով։
  • Պրակտիկաների ժամկետները և անցկացման ձևերը թողնել անփոփոխ։
  • Բակալավրի կրթական ծրագրի հեռակա ուսուցման համակարգի I-IV կուրսերի ուսանողների համար ուսումնական գործընթացը կազմակերպել ապրիլի 1-ից հիբրիդային եղանակով՝ ըստ 2020-2021 ուստարվա 2-րդ կիսամյակի ժամանակացույցի և դասատախտակի։
  • Սույն թվականի մարտի 19-ից մինչև ապրիլի 4-ը ներառյալ ՇՊՀ հիմնադրամի վարչական կազմի աշխատակիցների աշխատանքը կազմակերպել յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի օրերին առկա՝ ժամը 10:00-16:00, նույն օրերին հեռավար` ժամը 9:00-10:00 և ժամը 16:00-18:00, իսկ աշխատանքային մյուս օրերը կազմակերպել հեռավար եղանակով: