«Մասնագիտական կոմպետենցիաները որպես մասնագետի անձնային որակի անքակտելի մաս» խորագրով III միջազգային գիտագործնական գիտաժողով

Շադրինսկի  պետական մանկավարժական համալսարանը 2021 թ.-ի մարտի 25-ին կազմակերպում է «Մասնագիտական կոմպետենցիաները որպես  մասնագետի անձնային որակի անքակտելի մաս» խորագրով III միջազգային գիտագործնական գիտաժողով, որի նպատակն է փորձի փոխանակումը մասնագիտական ունակությունների ձևավորման և զարգացման գործում։

Գիտաժողովի հիմնական ուղղություններն են՝

  • տեխնոլոգիական և լրացուցիչ կրթության գործնականում կոմպետենտ մոտեցումը,
  • ուսուցչի մասնագիտական պատրաստվածությունում կոմպետենտ մոտեցման բաղադրիչը,
  • ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և կյանքի անվտանգության ոլորտի մասնագետների մասնագիտական կոմպետենցիաները,
  • կրթական կազմակերպությունների ղեկավարների անձնական և մասնագիտական ներուժը,
  • անորոշության պայմաններում ապագա մասնագետների մասնագիտական գործունեության համար վերապատրաստման փիլիսոփայական և հոգեբանական տեսակետները,
  • արտասահմանյան երկրներում ուսուցչի մասնագիտական պատրաստվության մեթոդականությունը և գործնական կիրառումը։

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2021թ-ի մարտի 20-ը ուղարկել մասնակցության հայտը և հոդվածը հետևյալ էլկոտրոնային հասեցին՝ bep59@yandex.ru։

Մասնակցության դեպքում խնդրում ենք ՇՊՀ-ի աշխատակիցներին տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/ ):

ИНФОРМАЦИОННОЕ ПИСЬМО