Տարեկան ուսանողական գիտաժողով ՀՌՀ-ում
Հայ-Ռուսական համալսարանը 2022 թ.-ի ապրիլի 25-28-ը կազմակերպում է տարեկան ուսանողական գիտաժողով: Գիտաժողովն անցկացվելու է հետևյալ գիտական ուղղություններով՝
Ֆիզիկամաթեմատիկական և բնական գիտություններ՝
- մաթեմատիկա,
- ինֆորմատիկա և տեխնիկական գիտություններ,
- ֆիզիկատեխնիկական գիտություններ,
- կենսաբանական և քիմիական գիտություններ,
Սոցիո-հումանիտար գիտություններ՝
- փիլիսոփայություն, քաղաքագիտական և պատմական գիտություններ,
- տնտեսական գիտություններ,
- իրավաբանական գիտություններ,
- բանասիրական և լեզվաբանական գիտություններ,
- հոգեբանություն,
- արևելագիտություն։
Նստաշրջանին մասնակցելու համար անհրաժեշտ է 2022թ.-ի մարտի 1-ից մինչև 27-ը ՀՌՀ-ի պաշտոնական կայքի (https://rau.am/) հայտերի ներկայացման էլելտրոնային համակարգում լրացնել հայտաձևը (https://rau.am/annual_conference):
Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/, shsu.science@gmail.com ):