«Ռուսաց լեզուն 3D ձևաչափով. լեզվաբանություն, կրթություն և մշակույթ» խորագրով միջազգային գիտաժողով

Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը «Ռուսհամագործակցության» հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ 2021 թ.- ի նոյեմբերի 11-ին և 12-ին կազմակերպում է «Ռուսաց լեզուն 3D ձևաչափով. լեզվաբանություն, կրթություն և մշակույթ» խորագրով IV միջազգային գիտաժողովը, որը նվիրված է ԱՊՀ-ի հիմնադրման 30-ամյակին:

Գիտաժողովի աշխատանքային լեզուն է ռուսերենը: Գիտաժողովի աշխատանքային լեզուն ռուսերենն է:

Գիտաժողովը կանցկացվի հիբրիդային ձևաչափով:

Գիտաժողովին կարող են մասնակցել դասախոսներ, ուսուցիչներ, ասպիրանտներ, դիմորդներ, մագիստրանտներ և հետազոտողներ: Գիտաժողովի նյութերը կհրապարակվեն տպագիր և էլեկտրոնային տեսքով գիտական հոդվածների ժողովածուի տեսքով:

Գիտաժողովի բաժանմունքներն են՝

  1. Լեզվաբանություն.
  • լեզվաբանական հետազոտությունների ճանաչողական մոտեցումներ,
  • լեզուների համեմատական ուսումնասիրություն,
  • լեզվաբանության խնդիրները,
  • ռուսաց լեզուն և մշակույթը թարգմանության հայելու մեջ,
  1. Կրթություն.
  • ռուսաց լեզուն և գրականությունը ԱՊՀ կրթական տարածքում,
  • ռուսաց լեզուն որպես օտար լեզվի ուսուցման մեթոդաբանություն,
  • համաճարակի պայմաններում կրթական և արտադպրոցական աշխատանքների կազմակերպման նոր ձևեր,
  1. Մշակույթ.
  • ռուս գրականությունը համաշխարհային գրականության համատեքստում,
  • ռուսաց լեզուն միջմշակութային հաղորդակցության մեջ:

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2021 թ.-ի հոկտեմբերի 15-ը ուղարկել հայտը և զեկույցը հետևյալ էլեկտրոնային հասեցին՝ modernruss@brusov.am:

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/ , shsu.science@gmail.com):

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՆԱՄԱԿ

ИНФОРМАЦИОННОЕ ПИСЬМО