Ֆրանսերեն լեզվի առարկայական օլիմպիադա ՇՊՀ-ում

Այսօր Շիրակի պետական համալսարանի միջմշակութային հաղորդակցության և զբոսաշրջության ամբիոնի նախաձեռնությամբ ֆրանսերեն լեզվի առարկայական օլիմպիադա է կազմակերպվել՝ Շիրակի մարզի 9-12-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ։

Շիրակի մարզում ֆրանսերենը որպես օտար լեզու ուսումնասիրող դպրոցներից 20 աշակերտ է մասնակցել առարկայական օիլմպիադային։

Օլիմպիադայի արդյունքների ամփոփումից հետո 1-3-րդ կարգի դիպլոմներ կշնորհվեն լավագույններին։

Օլիմպիադային մասնակցելուց զատ, աշակերտները շրջել են համալսարանում, եղել են գրադարանում, հասցերել են նույնիսկ մասնակցել դասախոսության՝ Լեզվաբանություն առարկայից։