«Ռուսաց լեզու. ուսուցման ժամանակակից կրթական տեխնոլոգիաներ» խորագրով միջազգային գիտագործնական սեմինար

Ղրղզստանի Հանրապետությունում «դոկտոր Ռուշիչի լաբորատորիա»-ի դաշնային նախագծի շրջանակներում կանցկացվի «Ռուսաց լեզու. ուսուցման ժամանակակից կրթական տեխնոլոգիաներ» խորագրով միջազգային գիտագործնական սեմինար: Կայուն համաճարակաբանական իրավիճակի դեպքում սեմինարն կիրականացվի հետևյալ ժամանակացույցով.

  • 25.2021–29.10.2021 (Ղրղզստանի Չուի շրջանի Մոսկովսկի շրջանի Ակ-Սու գյուղի թիվ 4 միջնակարգ դպրոց)
  • 11.2021 — 10.11.2021 (Օշի պետական մանկավարժական համալսարան)
  • 11.2021-12.11.2021(Ղրղզստանի Բալասագինի անվան ազգային համալսարան)

Սեմինարին կարող են մասնակցել ոուսաց լեզվի ուսուցիչներ և կրթական գործունեությամբ զբաղվող այլ կազմակերպությունների ղեկավարներ:

Սեմինարի նպատակն է մեթոդական աջակցություն ցուցաբերել ռուսաց լեզվի ուսուցիչներին, բարելավել ուսուցիչների մասնագիտական մակարդակն ու իրավասությունը` ներկայիս մանկավարժական գաղափարների և նորամուծությունների համատեքստում:

Սեմինարը կներառի վարպետության դասեր, կարծիքների (գիտելիքների) փոխանակում և փորձի հարստացում ժամանակակից կրթական տեխնոլոգիաների տեսական և գործնական հարցերի վերաբերյալ, ռուսաց լեզվի ուսուցման գործընթացին առնչվող խնդիրների քննարկում և նորարարական տեխնոլոգիաների ներդրման հեռանկարներ:

Սեմինարի մասնակիցները կստանան սահմանված ձևի առաջադեմ վերապատրաստման դասընթացների ավարտման վկայականներ` 36 ակադեմիական ժամի չափով: Մասնագիտական զարգացումը ներառում է երկու փուլ՝ հեռակա և առկա:

Սեմինարին մասնակցելու համար անհրաժեշտ է հայտը և զեկույցը մինչև 2021 թ.-ի հոկտեմբերի 20-ն  ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ omd@shgpi.edu.ru:

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/ , shsu.science@gmail.com ):

Заявка на участие в Международном научно-методическом семинаре

ИНФОРМАЦИОННОЕ ПИСЬМО

Программа