Կյանքից անժամանակ հեռացել է ՇՊՀ-ի ուսանող Լեռնիկ Ղազարյանը

Խորը վշտով հայտնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է ՇՊՀ-ի «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» մասնագիտության առաջին կուրսի ուսանող Լեռնիկ Ղազարյանը (Լեո)։

Ավտովթարի հետևանքով Լեռնիկը ծանր մարմնական վնասվածքներ էր ստացել, որոնք, ցավոք, անհամատեղելի էին կյանքի հետ։

21-ամյա Լեռնիկ Ղազարյանը 44-օրյա պատերազմի մասնակից էր, «Շիրակ» ՖԱ-ի ֆուտբոլիստ։

Շիրակի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, աշխատակիցները և ուսանողներն իրենց խորը վշտակցությունն են հայտնում Լեռնիկ Ղազարյանի ընտանիքին, հարազատներին ու ընկերներին։