Արշակ Չոպանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հայագիտական միջազգային գիտաժողով

Երևանի պետական համալսարանի՝ ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբիոնը և «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի հայոց լեզվի և գրականության ամբիոնը համատեղ կազմակերպում են հայագիտական միջազգային գիտաժողով՝ նվիրված 20-րդ դարի գրական, հասարակական ու մշակութային նշանավոր գործիչ Արշակ Չոպանյանի ծննդյան 150-ամյակին:

Գիտաժողովը նպատակ ունի մեկ անգամ ևս գնահատելու բազմաբեղուն անվանի գիտնականին և բացահայտելու նրա վաստակը ինչպես հայ միջնադարյան գրականության ուսումնասիրության, այնպես էլ առհասարակ հայագիտության տարբեր ոլորտների զարգացման գործում, վերստին արժևորելու մեծ մտավորականի նվիրական կերպարը հայ մշակույթի տարածման, քարոզչության, ինչպես նաև հայությանը օտար ժողովուրդների մշակույթը ներկայացնելու ասպարեզում:

Գիտաժողովի նիստերը տեղի են ունենալու Իջևանում՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում, 2022թ.-ի  հոկտեմբեր ամսին: Զեկուցումները պետք է վերաբերեն հայ մշակույթի երախտավորի ազգային-հասարակական գործունեությանը, գեղարվեստական գործերին, թարգմանչական աշխատանքներին, գիտական, մասնավորապես՝ բանասիրական և գրաքննադատական ուսումնասիրություններին:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը, ֆրանսերենը, անգլերենը:

Արտասահմանցի մասնակիցներն իրենց զեկուցումները կարող են ներկայացնել առցանց՝ ZOOM հարթակում:

Հայերեն զեկուցումների վերնագրերը, նկարագրականները (շուրջ 250 բառ) և մասնակցության հայտերը անհրաժեշտ է մինչև 2022 թ.-ի հունիսի 15-ը ուղարկել  Երևանի պետական համալսարանի՝ ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբիոնի վարիչ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Մակարյանին  (էլ. հասցեն՝ al.makaryan58@yandex.ru) կամ ԵՊՀ ԻՄ-ի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, բան. գիտ. թեկնածու, դոցենտ Վաչագան Ավագյանին (էլ. հասցեն՝ avagyan.vachik@yandex.ru):

Հայտերի ստացումից հետո ընդգրկված մասնակիցներին մանրամասները կտեղեկացվեն մինչև 2022 թ.-ի սեպտեմբերի 10-ը:

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/shsu.science@gmail.com ):

Հրավերի բացիկ