«Հասարակական գիտակցության վերափոխումն անցումային դարաշրջանում» միջազգային գիտագործնական գիտաժողով

Նիժնի Նովգորոդի պետական լեզվաբանական համալսարանը 2021թ.-ի ապրիլի 21-ից 22-ը կազմակերպում է «Հասարակական գիտակցության վերափոխումն անցումային դարաշրջանում» միջազգային գիտագործնական գիտաժողով, որն անցկացվում է  «Ազատություն և պատասխանատվությունը  բեկումնային դարաշրջանում» միջազգային ֆորումի շրջանակում:

Գիտաժողովին կարող են մասնակցել գիտնականներ, ուսուցիչներ, պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Գիտաժողովի ընթացքում քննարկվող հարցերն են՝

  • մարդասիրության և քաղաքակրթության զարգացման արդի միտումները,
  • աշխարհաքաղաքականության և ազգային անվտանգության ոլորտում սոցիալական վերափոխումները,
  • տեղեկտվական դարաշրջանում իրավագիտակցության նոր ձևերը,
  • հասարակայնության հետ կապերն և գովազդը թվային դարաշրջանում,
  • հասարակական գիտակցության շարժընթացը մշակութային և պատմական հարթակում,
  • ժամանակակից մեդիա հարթակ. թվային դարաշրջանի մարտահրավերները,
  • ուսուցչի դերը փոփոխվող աշխարհում,
  • սոցիալ-տնտեսական համակարգերի վերափոխումը ժամանակակից պայմաններում:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են ռուսերեն և անգլերեն:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2021թ.-ի մարտի 20-ը հայտերն ուղարկել հետևյալ էլէկտրոնային հասցեին՝ forum_lunn.ru@mail.ru:

Մասնակցության դեպքում խնդրում ենք ՇՊՀ-ի աշխատակիցներին տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/  ):

Международная конференция_НГЛУ_апрель