Տեղեկատվական առցանց հանդիպում՝ պրակտիկային ընդառաջ

Այսօր Շիրակի պետական համալսարանի բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման համակարգի 4-րդ կուրսերի ուսանողների և նրանց դասախոս- մեթոդիստների մասնակցությամբ տեղեկատվական առցանց հանդիպում է կայացել՝  մարտի 4-ից ապրիլի 2-ը նախատեսված  մանկավարժական, արտադրական և ուսումնական պրակտիկաներին ընդառաջ։

Պրակտիկայի նպատակը, խնդիրները, կազմակերպման և գնահատման կարգը, մեթոդիստի հետ աշխատանքի ու պրակտիկանտի օրագրի լրացման առանձնահատկությունները ուսանողներին ներկայացրել է ՇՊՀ ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրակտիկայի պատասխանատու Ի. Շուխյանը։

Պրակտիկայի պատասխանատուն պատասխանել է նաև ուսանողներին հուզող հարցերին: