Ուսանողական գիտաժողով Արցախի պետական համալսարանում

Արցախի պետական համալսարանը 2022թ.-ի մայիսի 12-ից 13-ը կազմակերպում է տարեկան ուսանողական գիտաժողով: Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Գիտաժողովն անցկացվելու է հետևյալ գիտական ուղղություններով՝

Ֆիզիկամաթեմատիկական և բնագիտական գիտություններ՝

  • մաթեմատիկա,
  • ինֆորմատիկա և տեխնիկական գիտություններ,
  • ֆիզիկատեխնիկական գիտություններ
  • կենսաբանական և քիմիական գիտություններ,
  • աշխարհագրություն,

Սոցիալ-հումանիտար գիտություններ՝

  • փիլիսոփայություն, քաղաքագիտական և պատմական գիտություններ,
  • տնտեսական գիտություններ,
  • իրավաբանական գիտություններ,
  • բանասիրական և լեզվաբանական գիտություններ,
  • հոգեբանություն,
  • արևելագիտություն:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է էլեկտրոնային տարբերակով  printer.asu@mail.ru  էլ. հասցեին ուղարկել.

  1. գիտաժողովի մասնակցության հայտը /ձևը կցվում է/՝ մինչև ս.թ. մարտի 30-ը,
  2. հոդվածի տեքստը՝ մինչև ս.թ. ապրիլի 30-ը:

Գիտաժողովին կարելի է մասնակցել առկա և հեռակա ձևով: Գիտաժողովի նյութերը կտպագրվեն առանձին ժողովածուով: Գիտաժողովի բոլոր ծախսերը հոգում են մասնակիցները։

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի մասնակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/) և ՇՊՀ-ի ՈՒԳԸ՝ (sss@shsu.am):

Գիտաժողովի մասնակցության հայտ

Մասնակցելու պահանջները