«Մարդը սպորտի աշխարհում» խորագրով համառուսական երիտասարդ հետազոտողների գիտագործնական գիտաժողով

Սանկտ Պետերբուրգի Լեսգաֆտի անվան ազգային ֆիզիկակական կուլտուրայի, սպորտի և առողջության համալսարանի ուսանողական գիտական ​​ընկերությունը 2022 թ.-ի ապրիլի 4-ից 12-ը կազմակերպում է «Մարդը սպորտի աշխարհում» խորագրով միջազգային մասնակցությամբ երիտասարդ հետազոտողների համառուսական գիտագործնական գիտաժողով: Գիտաժողովին կարող են մասնակցել մագիստրատուրայի և բակալավրիատի ուսանողներ:

Գիտաժողովի շրջանակում կազմակերպվելու է նաև գիտական զեկուցումների մրցույթ:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ անգլերեն, ռուսերեն:

Գիտաժողովի բաժանմունքներն են՝

  • ֆիզիկական կուլտուրայի պատմական, տեսական և մեթոդական, հասարակական-քաղաքական, փիլիսոփայական և մշակութային հարցեր,
  • տարբեր տարիքի և որակավորման մարզիկների պատրաստման համակարգի կատարելագործում,
  • ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում տնտեսագիտության, կառավարման, իրավունքի և սոցիալական տեխնոլոգիաները,
  • ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հոգեբանական և սոցիալ-հոգեբանական խնդիրները,
  • բժշկական և կենսաբանական խնդիրները սպորտային և ռեկրեացիոն պարապմունքներում և դրանց կատարելագործման ուղիները բնակչության տարբեր տարիքային կատեգորիաների համար,
  • հարմարվողական ֆիզիկական կուլտուրայի տեսություն և մեթոդիկա,
  • ֆիզիկական կուլտուրայի մանկավարժական խնդիրներ. ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում մասնագիտական ​​և բարձրագույն կրթության համակարգի կատարելագործում,
  • սպորտային ռեզերվի պատրաստման խնդիրները:

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2022 թ.-ի մարտի 21-ը հայտն ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ sno@lesgaft.spb.ru:

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի մասնակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/) և ՇՊՀ-ի ՈՒԳԸ՝ (sss@shsu.am):

Заявка НФКиС_2022

ИНФОРМАЦИОННОЕ ПИСЬМО