Ուսանողական գիտաժողով ՀՌՀ-ում

Հայ-Ռուսական համալսարանը  2021թ.-ի  ապրիլի   5-ից  30-ը կազմակերպում է  ուսանողական գիտաժողով  հեռակա ձևաչափով։ Գիտաժողովին կարող են մասնակցել բակալավրիատի, մագիստրատուրայի ուսանողներ, ովքեր ունեն գիտական աստիճանով գիտական ղեկավար։

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ անգլերեն, ռուսերեն և հայերեն։

Գիտաժողովի ուղղություններն են՝

  • մաթեմատիկա,
  • ինֆորմատիկա և տեխնիկական գիտություններ,
  • ֆիզիկատեխնիկական գիտություններ,
  • կենսաբանություն և քիմիա,
  • փիլիսփայություն, քաղաքագիտություն և պատմություն,
  • տնտեսագիտություն,
  • իրավագիտություն,
  • բանասիրություն,
  • հոգեբանություն:

Մասնակցության համար անհրաժեշտ է 2021 թ.-ի ապրիլի 5-ից 30-ը ուղարկել հայտն ու հոդվածը հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ annualconference@rau.am:

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի ուսանողները կարող են  դիմել, իսկ դեպքում խնդրում  ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և  կառավաման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/ , shsu.science@gmail.com) և ՇՊՀի ՈՒԳԸ՝  (sss@shsu.am):

Տեղեկատվական թերթիկ

Հոդվածների ներկայացման կարգը

Մասնակցության հայտ