Տեղեկատվական առցանց հանդիպում՝ պրակտիկային ընդառաջ

Մարտի 31-ին Շիրակի պետական համալսարանի ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրակտիկայի պատասխանատու Ի. Շուխյանը պրակտիկային ընդառաջ առցանց հանդիպում անցկացրեց բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման 3-րդ կուրսերի ուսանողների ու նրանց դասախոս-մեթոդիստների հետ։

3-րդ կուսերի մանկավարժական, արտադրական և ուսումնական պրակտիկաները նախատեսված է իրականացնել ապրիլի 1-ից ապրիլի 30-ը։

Տեղեկատվական հանդիպման ընթացքում պրակտիկայի պատասխանատուն  ուսանողներին ներկայացրեց պրակտիկայի նպատակը, խնդիրները, կազմակերպման և գնահատման կարգը, մեթոդիստի հետ աշխատանքի ու պրակտիկանտի օրագրի լրացման առանձնահատկությունները, պատասխանեց ուսանողներին հուզող հարցերին։