«Գիտությունը սպորտում. արդի հիմնախնդիրներ» խորագրով ամենամյա միջազգային գիտամեթոդական գիտաժողով

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը 2021 թ.-ի հոկտեմբերի 14-ից 16–ը կազմակերպում է «Գիտությունը սպորտում. արդի հիմնախնդիրներ» խորագրով ամենամյա միջազգային գիտամեթոդական գիտաժողով, որն անցկացվելու է Երևանում։

Գիտաժողովի գիտական ուղղություններն են՝

  • ֆիզիկական դաստիարակության և սպորտային պատրաստության

հոգեբանամանկավարժական հիմնախնդիրները,

  • ֆիզիկական կուլտուրայի և սպորտի սոցիալ-հասարակական,

պատմամշակութային, կառավարման հիմնախնդիրները,

  • ֆիզիկական դաստիարակության և սպորտային պատրաստության բժշկակենսաբանական հիմնախնդիրները:

Հոդվածներն ընդունվում են՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն։

Գիտաժողովի նյութերը հրատարակվելու են «Գիտությունը սպորտում. արդի հիմնախնդիրներ» խորագրով գրախոսվող գիտամեթոդական պարբերականում։ Հոդվածները անհրաժեշտ է  մինչև 2021 թ.-ի ապրիլի 11-ը ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝  a.vosk@sportedu.am։

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/shsu.science@gmail.com):

Տեղեկատվական նամակ

Գրախոսականի պահանջներ–2021