Կրթաթոշակային ծրագիր ՉԺՀ կառավարության կողմից

Հարգելի՛ գործընկերներ,

ՉԺՀ կառավարությունը իրականացնում է «Գերազանցություն» կրթաթոշակային ծրագիրը, որը ՉԺՀ-ում անգլերեն լեզվով ուսման հնարավորություն է տալիս օտարերկրյա լավագույն մասնագետներին: Ծրագրի տևողությունը մեկ կամ երկու տարի է:

Թեկնածուները պետք է՝

  1. Ծնված լինեն 1974 թ. սեպտեմբերի 1-ից հետո,
  2. Ունենան բակալավրի կամ ավելի բարձր կրթության աստիճան և 3 տարի և ավել աշխատանքային փորձ,
  3. Լինեն միջին դասի պետական պաշտոնյաներ կամ տարբեր կազմակերպությունների և ձեռնարկությունների ղեկավարներ կամ համալսարանների և հետազոտական հաստատությունների մասնագետներ,
  4. Լավ տիրապետեն անգլերեն լեզվին
  5. Չպետք է ներգրավված լինեն ՉԺՀ այլ ծրագրերի մեջ:

Չինական կողմը հոգում է ուսման, կեցության և ճանապարհածախսի հետ կապված բոլոր ծախսերը: Հաշվի առնելով ժամանակի սղությունը՝ խնդրում ենք մինչև մարտի 19-ը ՀՀ ԿԳՆ-ին տրամադրել համապատասխան թեկնածուների տվյալները՝ չինական կողմին փոխանցելու համար:

Անհրաժեշտ դիմումի լրացման ձևը կարող եք ստանալ արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոնից: