«Բարձրագույն կրթության միջազգայնացման հեռանկարները» խորագրով աշխատաժողով ՇՊՀ-ում

Հարգելի գործընկերներ,

Հրավիրում ենք ձեզ մասնակցելու «Բարձրագույն կրթության միջազգայնացման հեռանկարները» խորագրով աշխատաժողովին, որը տեղի կունենա 2019թ. մարտի 22-ին՝ ժամը 13:00-ին, Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանում, ERASMUS+ BOOST («Հայաստանյան hամալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքետինգի խթանում») ծրագրի շրջանակներում:

ERASMUS+ BOOST եռամյա (2016-2019թթ.) ծրագրի նպատակն է ազգային և ինստիտուցիոնալ քաղաքականության և գործիքակազմի մշակման միջոցով ամրապնդել և խթանել Հայաստանում բարձրագույն կրթության միջազգայնացումը:

Աշխատաժողովի ընթացքում կներկայացվեն ծրագրի եվրոպական գործընկերների փորձը համալսարանների միջազգայնացման, ակադեմիական շարժունության, զարգացման հեռանկարների, անհրաժեշտ միջմշակութային հաղորդակցման հմտությունների ձևավորման վերաբերյալ, ինչպես նաև կներկայացվեն բուհերի միջազգայնացման ռազմավարության ուղղությամբ BOOST ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները (առավել մանրամասն տեղեկատվությունը՝ http://boost.aspu.am/ հասցեով)՝ հետևյալ աշխատակարգով:

Աշխատանքային լեզուն հայերենն է:

Հարգանքով՝ ERASMUS+ BOOST ծրագրի ՇՊՀ համակարգող խումբ