Ամփոփվել է «Լավագույն ուսանող» մրցույթը

Դեկտեմբերի 24-ին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը պարգևատրել է «Լավագույն ուսանող» մրցույթի այս տարվա հաղթողներին:

Մրցույթում 3-րդ տեղ գրավել և հավաստագրերով ու անվանական դրամական կրթաթոշակներով պարգևատրվել են նաև Շիրակի պետական համալսարանի «Մաթեմատիկա» մասնագիտության մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Աննա Կարապետյանը և «Ֆիզիկա» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Սուսաննա Խոցանյանը:

Նշենք, որ մրցույթն անցկացվել է երկու փուլով՝ ներբուհական և հանրապետական: Ներբուհական փուլն ավարտելուց հետո բուհերը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն են ներկայացրել մրցույթի առաջին փուլի արդյունքներով հաղթած ուսանողների փաստաթղթերը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի դեկտեմբերի 2-ի հրամանով հաստատված մրցութային հանձնաժողովն ամփոփել է երկրորդ` հանրապետական փուլի արդյունքները և հաղթող է ճանաչվել (1-3-րդ տեղեր) բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններում սովորող 38 ուսանող՝ 15 բուհից:

Շնորհավորում ենք մեր ուսանողներին ու մաղթում նոր ձեռքբերումներ գալիք տարում: