Հանդիպում-քննարկում «Բաց Հասարակության Հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ծրագրի շրջանակներում

«Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում ս.թ. դեկտեմբերի 24-ին «Բաց Հասարակության Հիմնադրամներ -Հայաստան» հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Ընդհանուր մանկավարժություն-011301․01․6 «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության օրինակով բակալավրիատի կրթական ծրագրերի ինքնագնահատում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում կրթական ծրագիրն իրականացնող պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին վերոնշյալ ծրագրի մուտքի պայմանները, կրեդիտների բաշխման խնդիրները, կրթական վերջնարդյունքների ձեռքբերման վստահելիության, գնահատման քաղաքականության, դրա տեսակների ընտրության և հարակից այլ հարցեր՝ առաջնորդվելով և կարևորելով բարեվարքության սկզբունքներն ու խնդիրները: