ՇՊՀ-ի ուսանողը լավագույնն է ճանաչվել «Բրեյն Ֆորս» ընկերությունում

Համալսարան-գործատու համագործակցության շրջանակներում դեկտեմբերի 12-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ «Բրեյն Ֆորս» ընկերության կողմից իրականացված «ՏՏ բիզնեսի համար, ՏՏ կրթության համար» ծրագրի ամփոփիչ միջոցառումը, որի ընթացքում ներկայացվեցին ծրագրի շրջանակներում իրականացված նախագծերը, ուսանողների ցուցաբերած հաջողությունները, համալսարան-գործատու համագործակցության արդյունավետությունը:

Համալսարանական գործընկերության շրջանակներում կազմակերպության կողմից «Լավագույն ուսանող» ճանաչվեց ՇՊՀ-ի բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի բակալավրի կրթական ծրագրով Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Շուշանիկ Գալստյանը:

Շիրակի պետական համալսարանը շնորհավորում է բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի ուսանողին և «Բրեյն Ֆորս» ընկերությանը մաղթում է հաջողություններ հետագա համատեղ  աշխատանքում։

«ՏՏ բիզնեսի համար, ՏՏ կրթության համար» ծրագիրն իրականացվում էր ԳՄՀԸ կողմից «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում։