ՇՊՀ-ում հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման հավաստագրեր հանձնվեցին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երաշխավորությամբ /15.11.2019թ.  N1041-Ա/2/ «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը դեկտեմբերի 11-ից 27-ը կազմակերպել է վերապատրաստման դասընթացներ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար:

Այսօր 90-ժամյա դասընթացի մասնակիցները վկայականներ ստացան, որը նրանց իրավունք է տալիս մասնակցել հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի թափուր պաշտոնի հավակնորդների հավաստագրման քննություններին: