ՇՊՀ-ում հանձնվեցին 2020-21 ուստարվա բակալավրի շրջանավարտների դիպլոմները

Շիրակի պետական համալսարանը 2020-21 ուսումնական տարում բակալավրի կրթական ծրագրով առկա և հեռակա ուսուցմամբ ավարտեց 481 շրջանավարտ։

Ավարտական վկայականների հանձնման միջոցառումները մեկնարկեցին հուլիսի 13-ին՝ հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետի, ապա Մակավարժության ֆակուլտետի շրջանավարտների դիպլոմների հանձնումով։

Հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետը բակալավրի կրթական ծրագրով առկաև հեռակա ուսուցմամբ ավարտեց 139 ուսանող, նրանցից 20-ը ստացավ գերազանցության դիպլոմ:

Մանկավարժության ֆակուլտետը բակալավրի կրթական ծրագրով առկա և հեռակա ուսուցմամբ ավարտեց 106 ուսանող, նրանցից 7-ը ստացավ գերազանցության դիպլոմ:

Հուլիսի 14-ին հանձնվեցին Սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետի, ապա Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի շրջանավարտների դիպլոմները։

Սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետը բակալավրի կրթական ծրագրով առկա և հեռակա ուսուցմամբ ավարտեց 90 ուսանող, նրանցից 23-ը ստացավ գերազանցության դիպլոմ:

Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետը բակալավրի կրթական ծրագրով առկա և հեռակա ուսուցմամբ ավարտեց 106 ուսանող, նրանցից 21-ը ստացավ գերազանցության դիպլոմ:

Ռազմական ամբիոնի շրջանավարտների դիպլոմները հանձնվեցին հուլիսի 15-ին։ Նախնական զինվորական պատարստություն մասնագիտությամբ ավարտեց 40 ուսանող, նրանցից 7-ը ստացավ գերազանցության դիպլոմ: