Ամառային դպրոց ՇՊՀ-ում․ ամփոփում
Ամառային դպրոցի վերջին՝ 5-րդ օրն սկսվեց ՇՊՀ-ի մանկավարժության ֆակուլտետին ծանոթանալով։ Մանկավարժության ամբիոնի վարիչ, մանկ. գիտ. թեկ., դոցենտ Լուսիկ Ղուկասյանը ներկայացրեց ֆակուլտետի մասնագիտությունները, խոսեց մասնագիտական կրթության առանձնահատկությունների, ուսանողական ակտիվ առօրյայի մասին։