Հայաստանի Ստարտափ Ակադեմիան հայտարարում է 2018 թվականի աշնանային ծրագրի դիմում-հայտերի ընդունում։

Այս տեղեկատվական սեսսիան նախատեսված է ծանոթացնելու դիմումի ընթացքի և Ակադեմիայի ծրագրի հետ։

Հայաստանի Ստարտափ Ակադեմիան խորը ներգրավվածություն ունեցող նախաաքսելերացիոն ծրագիր է, որը նպաստում է հեռանկար ունեցող հայկական ստարտափների առաջընթացին իր նորարարական ուսումնական պլանով և յուրօրինակ մենթորությամբ։
Տեղեկատվական սեսսիաները տեղի կունենան՝
— Ք․ Երևան, Hero House, Սեպտեմբերի 4, ժամը ՝19։00
— Ք․ Գյումրի, Gyumri Technology Center, Սեպտեմբերի 5, ժամը ՝15։00
— Ք․ Վանաձոր, Vanadzor Technology Center — VTC, Սեպտեմբերի 6, ժամը ՝15։00

Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետն է սեպտեմբերի 14-ը։
Դիմելու համար խնդրում ենք հետևել հղմանը՝  https://gust.com/programs/armenia-startup-academy-fall-2018

Հայաստանի Ստարտափ Ակադեմիան Catalyst հիմնադրամի նախագիծ է, որն իրականացվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU-SMEDA) ծրագրի շրջանակներում, որն իր հերթին համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) և Գերմանական զարգացման համագործակցության (GIZ)- ի կողմից իրականացվող «Հարավային Կովկասի մասնավոր հատվածի զարգացման» ծրագրի միջոցով, EU4Business և EU4Innovation-ի նախաձեռնությունների շրջանակներում: