ՇԻՐԱԿԻ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ 2018-2019 ՈՒՍՏԱՐՎԱ ՀԵՏԱԶՈՏՈՂԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ /ՀԱՅՑՈՐԴՈՒԹՅՈՒՆ/ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հետազոտողի կրթական ծրագրով ուսուցման համար (հայցորդություն) կարող են դիմել մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի (հնգամյա կրթություն) կրթական աստիճան ունեցող անձինք՝ առանց տարիքային սահմանափակման:
Ընդունելությունն իրականացվում է հետևյալ մասնագիտություններով.
Դասիչ | Մասնագիտություն |
Ա.00.00 | Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ |
Է.00.00 | Պատմական գիտություններ |
Ժ.00.00 | Բանասիրական գիտություններ |
ԺԳ.00.00 | Մանկավարժական գիտություններ |
Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են Շիրակի պետական համալսարանի Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնում սույն թվականի սեպտեմբերի 10-ից հոկտեմբերի 30-ը՝ ժամը 1000 –1700:
Անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում ՇՊՀ ռեկտորի անունով (լրացվում է տեղում),
- անձնագրի և սոցիալական քարտի բնօրինակներ և պատճեններ (բնօրինակները հետ են վերադարձվում դիմումը լրացնելուց հետո),
- ինքնակենսագրություն,
- երեք լուսանկար՝ 3×4 չափի,
- անձնական թերթիկ (տրամադրվում է տեղում),
- բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմների ու դրանց հավելվածների բնօրինակներ և պատճեններ (բնօրինակները հետ են վերադարձվում դիմումը լրացնելուց հետո) (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),
- ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճեն կամ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում գիտական ռեֆերատ՝ մասնագիտական ամբիոնի գրավոր դրական գրախոսականի հետ միասին,
- գիտական ղեկավարի գրավոր համաձայնություն գիտական ղեկավարման վերաբերյալ (նմուշը տրամադարվում է տեղում),
- քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում),
- քաղվածք համապատասխան ամբիոնի նիստի արձանագրությունից՝ եզրակացություն-երաշխավորությամբ:
Մանրամասների համար դիմել ՇՊՀ Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն:
Էլ. հասցե. sci@shsu.am, shsu.science@gmail.com
Հեռ. (0312) 6 64 80, (+374) 98 25 18 26