«Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ և հակահազային պրեպարատներ» թեմայով դասընթաց ՇՊՀ-ում
Մարտի 7-ին Շիրակի պետական համալսարանում մեկօրյա դասընթաց էր կազմակերպել Էյթի-Սքուլ ՍՊԸ-ն:
«Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ և հակահազային պրեպարատներ» թեմայով դասընթացը վարեց դեղագետ Նաիրա Գրիգորյանը:
ՇՊՀ դասախոս Ա. Իսահակյանի նախաձեռնությամբ կայացած սեմինարին մասնակցեցին համալսարանի դեղագործական քիմիա մասնագիտությամբ 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսերում սովորող ուսանողնրը, նաև Գյումրու պետական բժշկական քոլեջի դեղագործները: