Էսսեի մրցույթ

Հարգելի ուսանողներ, գործընկերներ,

տեղեկացնում ենք, որ Լեհաստանի Հանրապետության ԱԳՆ-ն Լիտվայի Հանրապետության ԱԳՆ-ի հետ համագործակցությամբ ԵՄ Արևելյան գործընկերության (ԱլԳ) 10-ամյակի տոնակատարման շրջանակներում ազդարարել է «Արևելյան գործընկերության քաղաքականության ապագան» թեմայով ԱլԳ երկրների ուսանողական էսսեների մրցույթի մեկնարկը։ Կից ներկայացնում ենք վերջինիս ազդագիրը:

Յուրաքանչյուր երկրից մեկական լավագույն աշխատանքի ընտրության մասին կհայտարարվի ս.թ. ապրիլի 30-ին, իսկ հայտերը անհրաժեշտ է ներկայացնել մինչև ս.թ. ապրիլի 5-ը Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության դեսպանություն։ Հաղթողին կտրամադրվի շնորհավորական հավաստագիր Լեհաստանի և Լիտվայի ԱԳ նախարարների կողմից: Լավագույն աշխատանքների հեղինակները նաև կհրավիրվեն մասնակցելուընթացիկ տարում ԱլԳ 10-ամյակի շրջանակներում անցկացվելիք բարձրաստիճան քաղաքական միջոցառումներից մեկին (hավելյալ տեղեկատվություն կարելի է ստանալ հետևյալ կայքերից՝ www.urm.lt/eap10, https://www.gov.pl/web/diplomacy/eap10):

Ազդագիր