ԱՊՀ երկրների երիտասարդ հետազոտողների մրցույթ

Ռուսական գիտությունների ակադեմիայի Եվրոպայի ինստիտուտը հայտարարում է Ա. Գրոմիկայի անվան երիտասարդ հետազոտողների մրցույթ:  Մրցույթի նպատակն է խթանել եվրասիական տարածքում դիվանագիտության և ինտեգրացիոն գործընթացների հետազոտությունները: Մրցույթն ուղղված է երիտասարդ հետազոտողների և դիվանագետների միջև երկխոսության, ինչպես նաև ԵՏՄ և ԱՊՀ երկրների ուսումնական և հետազոտական հաստատությունների փոխգործունեության ընդլայնմանը:

Մրցույթին մասնակցել կարող են  մինչև 35 տարեկան երիտասարդներ, ովքեր ԱՊՀ երկրների քաղաքացիներ են:

Մրցույթի մասնակցության համար պետք է ներկայացնել դեռևս չտպագրված հոդված (թույլատրելի է նաև համահեղինակությամբ): Մրցույթին ներկայացված  աշխատանքը պետք է նվիրված լինի ԵՏՄ գործընթացին կամ տարածաշրջանի երկրների միջև  երկկողմանի կամ բազմակողմանի հարաբերություններին: Մրցույթը միջառարկայական է:

Մասնակցելու համար ընդունվում են այն աշխատանքները, որոնցում ներկայացված թեման բացահայտվում է քաղաքականության, տնտեսագիտության, պատմության, իրավունքի, փիլիսոփայության տեսանկյուններից:

Մանրամասների համար մինչև սույն թվականի մայիսի 10-ը դիմել ՇՊՀ գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն: