2020-2021 ուստարվա առկա ուսուցման առաջին կիսամյակի ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցման (ներբուհական զեղչ) հայտարարություն
Հարգելի ուսանողնե՛ր.
Հիշեցնում ենք, որ 2020-2021 ուստարում ըստ «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու» կարգի (հաստատված 2006թ. հուլիսի 27-ի N1183-Ն որոշում) և ՇՊՀ-ի «Ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման» կանոնակարգի ուսման վարձի ներբուհական զեղչի արտոնությունից օգտվող առկա համակարգի ուսանողները մինչև հոկտեմբերի 5-ը ներառյալ ֆակուլտետի դեկանատ կարող են ներկայացնել դիմում և համապատասխան փաստաթղթեր:
Հայտադիմումը լրացնելիս առաջնորդվե՛ք վերոնշյալ հավելվածներում ներկայացված տեղեկատվությամբ և հայտադիմումում նշելով Ձեր արտոնության համապատասխան կետը (օրինակ՝ 3.6.4 ), կցել արտոնությունը հաստատող բոլոր փաստաթղթերը (օրինակ՝ 3.6.4 մինչև 1 տարեկան երեխա ունեցող ուսանողներ – ուսանողի անձնագրի, երեխայի ծննդյան վկայականի, ամուսնության վկայականի պատճենները):
Հարգելի ուսանող, հայտադիմումը լրացնելուց հետո կրկնակի ստուգեք Ձեր կողմից ներկայացված տեղեկատվության ճշտությունը և հաստատե՛ք այն՝ չմոռանալով կցել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: