«Ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և խորեոգրաֆիայի մանկավարժություն» խորագրով համառուսական գիտական և գործնական համաժողով

Սանկտ Պետերբուրգի Լեսգաֆտի անվան ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և առողջության ազգային պետական համալսարանը 2020թ. հոկտեմբերի 1-ից 31-ը  կազմակերպում է «Ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և խորեոգրաֆիայի մանկավարժություն» խորագրով համառուսական գիտական և գործնական համաժողով հեռակա ձևաչափով։

Համաժողովին կարող են մասնակցել  հաստատությունների ղեկավարներ, դասախոսներ, մասնագետներ, ասպիրանտներ, բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներ, հետազոտական ինսիտուտների ներկայացուցիչներ, մարզադպրոցների, թատրոնների, սպորտի և խորեոգրաֆիայի ուսումնական հաստատությունների աշխատակիցներ։

Համաժողովի ծրագիրը  նախատեսում է հետևյալ ոլորտի աշխատանքներ․

  • Ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և խորեոգրաֆիայի մանկավարժական և գիտամանկավարժական կադրերի պատրաստման գործընթացի կատարելագործման ներկա վիճակը և  բարելավման ուղիները,
  • ֆիզիկական կուլտուրայի, սպորտի մանկավարժության տեսություն և պատմություն,
  • Տարբեր փուլերում մարզիկների և պարողների վերապատրաստման գործընթացի կատերալագործում, հավաքագրման և մասնագիտական ընտրության խնդիրները,
  • Ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և խորեոգրաֆիայի բնագավառի անձանց նկատմամբ բժշկական և մանկավարժական վերահսկողություն,
  • Ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և խորեոգրաֆիայի հոգեբանական և մանկավարժական ասպեկտները:

Համաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է հոդվածն ուղարկել մինչև 2020թ. հոկտեմբերի  31-ը  հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ conference@lesgaft.spb.ru։

Մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ Անի Սահակյանին:

Информационное письмо НГУ