ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԻ ՄԱՍԻՆ

«ՇԻՐԱԿԻ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՇՊՀ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ

ՏԵՂԱԿԱԼՄԱՆ ՄԱՍԻՆ

ՇՊՀ ավագ դպրոցը համարվում է ՇՊՀ հիմնադրամի ստորաբաժանում և իրավաբանական անձ չէ: ՇՊՀ ավագ դպրոցի տնօրենի նշանակումը, ՇՊՀ կանոնադրության համաձայն, կատարելու է ՇՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը։

 

Հայտատուն պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը.

  • դիմում՝ «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի անունով,
  • ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
  • հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,
  • տվյալ հաստատության հինգ տարվա զարգացման ծրագիրը,
  • հրապարակված հոդվածների ցանկը (առկայության դեպքում),
  • գիտական կոչումը և/կամ աստիճանը հավաստող փաստաթղթի պատճենը (առկայության դեպքում),
  • աշխատանքային գրքույկի պատճենը և/կամ աշխատանքային գրքույկից քաղվածք և/կամ աշխատանքային գործունեության ընթացքում աշխատանքային ստաժը հավաստող փաստաթուղթ,
  • արական սեռի անձի դեպքում՝ զինվորական գրքույկի պատճենը,
  • ինքնակենսագրություն՝ ներառելով տեղեկատվություն կրթության, աշխատանքային փորձի, լեզուների իմացության, համակարգչային գիտելիքների, կարողությունների և հմտությունների վերաբերյալ։

 

Պահանջվող փաստաթղթերից որևէ մեկի բացակայության դեպքում հայտը չի ընդունվում։

Փաստաթղթերի պատճեններն անհրաժեշտ է ներկայացնել բնօրինակների հետ, որոնք պատճենների հետ համեմատվելուց հետո կվերադարձվեն հայտատուին։

Փաստաթղթերն ընդունվում են առձեռն, 2020թ. սեպտեմբերի 16-ից  հոկտեմբերի 16-ը ներառյալ, աշխատանքային օրերին՝  ժամը 10: 00- 15:00 ժամանակահատվածում, «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի գլխավոր մասնաշենքում (ք. Գյումրի, փ. Պ. Սևակի 4, II-րդ հարկ, վարչական մաս, «Անձնակազմի կառավարման և իրավական ապահովման» բաժին):

Հավակնորդների հետ հարցազրույցը տեղի կունենա 2020թ. հոկտեմբերի 21-ին ժամը 12:00-ին, «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի գլխավոր մասնաշենքում (ք. Գյումրի, փ. Պ. Սևակի 4, IIրդ հարկ, վարչական մաս)։

ՇՊՀ ավագ դպրոցի տնօրենի հաստիքային միավորի դրույքաչափը (հարկերը ներառյալ) կազմում է 219,235 հազար (երկու հարյուր տասնինը հազար երկու հարյուր երեսունհինգ) ՀՀ դրամ։

ՇՊՀ ավագ դպրոցը տեղակայված է Գյումրի քաղաքի փ. Թումանյան 85 հասցեում։

ՇՊՀ հիմնադրամի և ավագ դպրոցի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությանը հավակնորդները կարող են ծանոթանալ ՇՊՀ պաշտոնական կայքից՝ www.shsu.am:

Փաստաթղթերի ընդունման ժամանակահատվածում հավակնորդները հավելյալ, օրենքով սահմանված գաղտնիք չհանդիսացող տեղեկատվություն կարող են ստանալ ՇՊՀ հիմնադրամի «Անձնակազմի կառավարման և իրավական ապահովման» բաժնից։

Այս հայտարարության հետ կապված տեխնիկական հարցերով կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով. +374 93-541-882; +374 95-541-882։