Հայտարարություն

ՍԻՐԵԼԻ՛ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ,

Բոլորիդ ջերմորեն շնորհավորում ենք նոր ուսումնական տարվա առթիվ՝ մաղթելով հաջողություններ

Տեղեկացնում ենք, որ համաձայն ՇՊՀ ռեկտորատի` 19.08.2020թ.  թիվ 25 որոշման.  

1. 2020-21 ուստարվա առաջին կիսամյակի ուսումնական գործընթացը սեպտեմբերի 1-ին կմեկնարկի միայն բակալավրի առկա ուսուցման առաջին կուրսերիուսանողների համար:
2. Բակալավրի առկա ուսուցման 2-րդ, 3-րդ, 4-րդ և մագիստրատուրայի ուսուցման 1-ին ու 2-րդ կուրսերի ուսանողների համար դասերի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 15-ից:
3. Բակալավրի առկա ուսուցման 1-ին կուրսերի ուսանողների համար համալսարանում կազմակերպվող դասերի սկիզբը՝ առավոտյան ժամը 9:30-ին:
4. Համալսարանում իրականացվող դասաժամերի տևողությունը 70 րոպե է:
5. Մանկավարժության, սոցիալական գիտությունների և իրավունքի, հումանիտար գիտությունների և արվեստի, բնագիտամաթեմատիկականֆակուլտետների ուսանողների համար պարապմունքները կազմակերպվում ենՊ.Սևակի 4 հասցեում՝ ներքոհիշյալ մուտքերից՝
Մանկավարժության ֆակուլտետ ձախակողմյան շքամուտք,
Սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետ- ձախակողմյան շքամուտք,
Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետ- աջակողմյան շքամուտք,
Հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետ- աջակողմյան շքամուտք,
6. Ռազմական ամբիոնի ուսանողների համար պարապմունքները կազմակերպվում են Ա. Շիրակացու 21/5հասցեում։
7. Արվեստի ամբիոնի ուսանողների համար պարապմունքները կազմակերպվում են Ա. Շիրակացու 21/5 հասցեում։

Սիրելի՛ ուսանող, հորդորում ենք նախապեստանը կատարել ջերմաչափում։ և ավելիջերմաստիճան ունենալու դեպքում խնդրում ենք մնալ տանը և տեղեկացնել ֆակուլտետի դեկանին կամ մասնագիտական ամբիոնի վարիչին:

Համալսարանին պատկանող ցանկացած տարածք խնդրում ենք պարտադիր մուտք գործել միայն դիմակով:

ԲՈԼՈՐԻԴ ՄԱՂԹՈՒՄ ԵՆՔ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ