«Ձեռնարկատիրական կրթական էկոհամակարգերը ինժեներության և տեխնոլոգիայի մեջ» թեմայով առցանց աշխատաժողով Ստոկհոլմի Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտում

ՇՊՀ-ում իրականացվող Էրազմուս+ BOOST ծրագրի գործընկեր Ստոկհոլմի Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտը 2020 թ. սեպտեմբերի 3-ին կազմակերպում է Էրազմուս+ ռազմավարական գործընկերության E4T ծրագրի եզրափակիչ առցանց աշխատաժողովը՝ «Ձեռնարկատիրական կրթական էկոհամակարգերը ինժեներության և տեխնոլոգիայի մեջ» թեմայով:

Ծրագրի կոնսորցիումի յոթ անդամները ներկայացնելու են նախագծի արդյունքները, իսկ երկրորդ մասում առցանց դասընթացին մասնակցած ուսանողները ներկայացնելու են իրենց նախագծերը ձեռնարկատիրական կրթության փորձագետներին: Գրացվելու համար հետևել հղմանը ՝ https://www.surveymonkey.com/r/2VNC3PQ

Միջոցառման օրակարգը՝ https://drive.google.com/file/d/1cSgVWN_JIM87sdkqAmPqOmigygYv2xO0/view

AA

ՇՊՀ արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոն