2021-2022թթ. Շվեյցարիայի կառավարության գերազանցության կրթաթոշակներ հայ գիտնականների համար

ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանատունը ուրախ է տեղեկացնել, որ այս տարի ևս Հայաստանը կարող է դիմել 2021-2022 ուստարվա Շվեյցարիայի կառավարության կրթաթոշակների համար:

Շվեյցարիայի կառավարության գերազանցության կրթաթոշակները նախատեսված են Հայաստանի այն երիտասարդ հետազոտողների համար, ովքեր ավարտել են մագիստրոսի աստիճանը կամ ասպիրանտուրան:

Նախքան կրթաթոշակային ծրագրին դիմելն անհրաժեշտ է ծանոթանալ ծրագրի պահանջներին:

Խնդրում ենք այցելել դեսպանատան ֆեյսբուքյան էջ՝ կրթաթոշակների վերաբերյալ պարբերաբար թարմացումներ ստանալու համար՝ https://www.facebook.com/SwissEmbassyYerevan

Դիմելու համար մուտք գործեք հետևյալ հասցեով՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeMEH5E6EY82iPv7xs4Y9WwagdkdcwYsIUB8fFQYdqxi-Fc5A/viewform, լրացրեք նախնական հայտի ձևը, որից հետո դեսպանատունը կկապվի ձեզ հետ և կտրամադրի համապատասխան ծրագրի տեղեկատվությունն ու ամբողջ դիմումի փաթեթը:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ նախնական հայտի ձևը ներառում է ծրագրի տևողության վերաբերյալ հարց, այնպես որ անհրաժեշտ է նախապես ընտրել ուսումնական հաստատությունը և ճշգրիտ իմանալ ծրագրի տևողությունը:

Պահանջներ

Հետազոտական կրթաթոշակների և ասպիրանտուրայի կրթաթոշակների համար՝

· 1985 թ.-ի դեկտեմբերի 31-ից հետո ծնված դիմորդներ

· Մագիստրոսի կամ համարժեք կոչում ՝ ձեռք բերված մինչև 2021 թվականի հուլիսի 31-ը (աստիճանի վկայական)

Հետդոկտորական կրթաթոշակների համար՝

· Գիտությունների թեկնածուի աստիճան, որը ձեռք է բերվել 2017 թվականի դեկտեմբերի 31-ից հետո և 2021 թ. հուլիսի 31-ից առաջ (գիտությունների թեկնածուի վկայական)

· Գիտությունների թեկնածուի աստիճանի շնորհումից ոչ ավել, քան 3 տարի անց:

Այս կրթաթոշակն առաջին հերթին նախապատվություն է տալիս այն գիտնականներին, ովքեր դեռ չեն եղել Շվեյցարիայում:

Կրթաթոշակն ուժի մեջ է միայն Շվեյցարիայում լիաժամկետ ուսման կամ հետազոտության համար:

Օգտակար հղումներ. https://www.studyinswitzerland.plus/ https://www.youtube.com/watch?v=DpHDBWURJNA https://www.youtube.com/watch?v=kp4NnqZ2T00

Դիմելու վերջնաժամկետներ՝

Նախնական հայտերի ձևեր՝ 30.09.2020

Ամբողջական դիմումներ՝ 13.11.2020

Մանրամասների համար կարող եք դիմել՝

Շվեյցարիայի դեսպանատուն Հայաստանում

Երևան, Մելիք-Ադամյան փողոց 2/1

Հեռ. ՝ +374 10 52 98 60 Էլ. հասցե՝ yerevan@eda.admin.ch