Հայտարարություն

ՇՊՀ մագիստրատուրայի հարգելի՛ դիմորդներ.

Քանի որ, ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի՝ «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020/2021 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության մրցույթի ամփոփումից հետո թափուր տեղերի վերաբաշխման և պահուստային տեղերի բաշխման մասին» հրամանի (հիմք՝ ՀՀ Կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի N 777-Ն որոշման երկրորդ կետը), պահուստային տեղերի վերաբաշխման արդյունքում ՇՊՀ-ին հատկացվել է 2 անվճար տեղ՝ նախատեսված բանակից զորացրված և առավել բարձր միջին որակական գնահատական ունեցող դիմորդների համար, ուստի ՇՊՀ մագիստրատուրայի՝ վերջին 3 տարվա ընթացքում պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված դիմորդներին խնդրում ենք մինչև ս.թ. օգոստոսի 27-ը ժամը 11:00-ն ՇՊՀ ընդունող հանձնաժողով ներկայացնել զինվորական գրքույկի բնօրինակը՝ բոլոր էջերի կրկնօրինակների հետ միասին: