Դեպի Հայք Հիմնադրամը (Birthright Armenia) և Հայ Կամավորների Միությունը (Armenian Volunteer Corps) մեկնարկում են նոր նախաձեռնություն

Դուք բնակվում եք Հայաստանու՞մ։ Մենք Ձեզ համար նոր հնարավորություն ունենք։
Դեպի Հայք Հիմնադրամը (Birthright Armenia) և Հայ Կամավորների Միությունը (Armenian Volunteer Corps) մեկնարկում են նոր նախաձեռնություն հայաստանաբնակների համար։
Նպատակ ունենալով զարգացնել կամավորության մշակույթը Հայաստանում և ստեղծել սերտ կապեր տեղացի և սփյուռքահայ երտասարդների միջև, մենք առաջարկում ենք՝
• Դիմորդի գիտելիքի և նախասիրությունների հիման վրա 1․000+ գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող հնարավորություններ՝ բիզնեսի/կառավարման, ՏՏ, մարքեթինգի, քաղաքագիտության և այլ ոլորտներում
• Ձեռք բերել գործնական փորձ (ու թարմացնել ինքնակերսագրականը✨), ինչպես նաև կիսվել Ձեր գիտելիքով և փորձով
• Հասկանալ՝ արդյո՞ք դուք իրապես սիրում եք Ձեր մասնագիտությունը
• Անձնական և մասնագիտական կապերը միջազգային և տեղական մակարդակով ընդլայնելու հնարավորություն
• Ամենշաբաթյա էքսկուրսիաներին, տեղացի փորձագետների հետ անցկացվող ֆորումներին և համայնքային զարգացման միջոցառումներին մասնակցելու հնարավորություն
Եթե Դուք 21 և ավել տարեկան եք, ունեք նվազագույնը բակալավրի աստիճան, կարող եք դիմել՝ https://armenianvolunteer.org/localprogram-application/
Տարիքային առավելագույն սահմանափակում չկա։ Դիմելու վերջնաժամկետը՝ Օգոստոսի 30, 23:59։