ՄՄՈՒՀ-ից բուհում համապատասխան մասնագիտությամբ կրթությունը շարունակելու մասին հայտարարություն

Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների այն շրջանավարտներին, ովքեր ըստ ՀՀ Կառավարության 2020 թվականի մայիսի 27-ի N 856-Ն որոշման (Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների՝ 2020/2021 ուսումնական տարում բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ կրթությունը շարունակելու կարգը հաստատելու մասին) ցանկանում են ուսումը շարունակել «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում համապատասխան մասնագիտությամբ, խնդրում ենք, համաձայնեցնելով իրենց ՄՄՈՒՀ հետ (միայն սույն թվականի շրջանավարտները), սույն թվականի օգոստոսի 20-ից 30-ը փաստաթղթերի էլեկտրոնային փաթեթը ուղարկել բուհի հետևյալ էլփոստին՝ qolejic@shsu.am

Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների ցանկը ներկայացված է ստորև.

  • դիմում` ուղղված ռեկտորին. (ներբեռնել)
  • ավարտական փաստաթղթի` դիպլոմի և դրա ներդիրի պատճենը.
  • արձանագրության պատճենը.
  • 1 լուսանկար (3×4 չափսի).
  • անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր կամ նույնականացման քարտ կամ ծննդյան վկայական մինչև 16 տարեկան հավակնորդի համար, կամ զինվորական գրքույկ, կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայական, փախստականի վկայական).
  • զինվորական գրքույկ կամ կցագրման վկայականի պատճենը (զորակոչային տարիքի հավակնորդից փաստաթուղթն ընդունվում է, եթե առկա է տարկետման իրավունք տվող, կամ չզորակոչվելու պատճառ հանդիսացող նշումը, իսկ առողջության պատճառով տարկետում ստացած անձանցից՝ հանրապետական զորակոչային հանձնաժողովի նշումը).
  • Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնությունից օգտվելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը (առկայության դեպքում):

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ

Ըստ վերոհիշյալ կարգի.

  • 2019/2020 ուստարվա հավակնորդների փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ուղարկում է համապատասխան ՄՄՈՒՀ-ը,
  • նախորդ տարիների շրջանավարտները փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ուղարկում են անձամբ,
  • 2014թ.-ից հետո ՄՄՈւՀ ընդունված հավակնորդներն առկա համակարգի համար դիմում են միայն այն դեպքում, եթե համապատասխան մասնագիտությունը հեռակայում բացակայում է,
  • Բոլոր հավակնորդները ընդունվելուց հետո բուհ են ներկայացնում փաստաթղթերի բնօրինակները և կրկնօրինակները: