Միջառարկայական հետազոտության ոլորտում վերջին առաջխաղացումների վերաբերյալ (ICRAIR-2020) 6-րդ առցանց միջազգային գիտաժողով

2020 թ-ի սեպտեմբերի 26-ից 27-ը Թաիլանդում կազմակերպվում է միջառարկայական հետազոտության ոլորտում վերջին առաջխաղացումների վերաբերյալ 6-րդ առցանց միջազգային գիտաժողովը (ICRAIR-2020), որի նպատակն է համախմբել այս հարցի շուրջ տարբեր ոլորտներում գործող գիտնականների և արդյունաբերության հետազոտողների, ծրագրավորողների և պրակտիկ գործիչների։ Գիտաժողովը բաղկացած է հիմնական դասախոսություններից, դասընթացներից, սեմինարներից և բանավոր շնորհանդեսներից, որոնք կվերաբերեն բնական և հումանիտար գիտություններին, արվեստին, կրթությանը ու կառավարման ոլորտներին:

Ընտրված աշխատությունները կհրապարակվեն SCOPUS / ESCI / SCI / Indexed Journal ամսագրի կայքում։ Գիտաժողովին ներկայացվող աշխատանքն անհրաժեշտ է մինչև 2020թ-ի օոգոստոսի 20-ը ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասեցին՝ icrair06@gmail.com։

Մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ Անի Սահակյանին: