ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի համավարակով պայմանավորված և հիմք ընդունելով «Բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների ակադեմիական շարժունության» կարգի /ՀՀ կառավարության 2011թվականի օգոստոսի 25-ի թիվ 1240-Ն որոշում/ դրույթների պահանջները, ինչպես նաև նկատի ունենալով 2020-2021 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսումնական գործընթացի մեկնարկային ժամկետները՝ «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամից և այլ բուհերից հեռացված, ազատված, տեղափոխվող ուսանողներին
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ.
Ովքեր ցանկանում են ուսումնառությունը շարունակել համալսարանի առկա համակարգում՝ համապատասխան կամ հարակից մասնագիտություններով, 2020-2021 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի դիմումները կարող են ներկայացնել ս/թ օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 28-ը ներառյալ էլեկտրոնային կամ թղթային տարբերակներով.
ա) Էլեկտրոնային տարբերակը՝ ՇՊՀ-ի էլեկտրոնային փոստի հասցեին՝
info@shsu. am:
բ) Թղթային տարբերակը՝ համալսարանում՝ հասցեն՝ ք. Գյումրի, Պ.Սևակի 4:
Դիմումի հետ անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
- անձնագրի պատճենը,
- ակադեմիական տեղեկանքը,
- զինվորական ծառայության մասին փաստաթուղթը,
- հեռացման կամ ազատման հրամանի պատճենը:
Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոն
(0312) 2-77-70