Հայտարարություն

ՇՊՀ-ի հարգելի՛ ուսանողներ և դասախոսներ, ինչպես այսօր տեղեկացրեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, սեպտեմբերի 1-ին դասապրոցեսը կմեկնարկի միայն բակալավրի առաջին կուրսի ուսանողների համար:
Մյուս բոլոր կուրսերի ուսանողների համար դասերի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 15-ից:
Տեղեկացնում ենք, որ ուսումնական գործընթացի կազմակերպման մանրամասները առաջիկայում կտեղադրվեն մեր պաշտոնական կայքում և սոցցանցերի էջերում։