ՇԻՐԱԿԻ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2020/2021 ՈՒՍՏԱՐՎԱ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ (ԱՌԿԱ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ

Հարգելի՛ դիմորդներ, երկրորդ փուլի (վճարովի) դիմում-հայտը լրացվում է ԱՌՑԱՆՑ, հուլիսի 20-ից 31-ը և օգոստոսի 15-ից 26-ը ներառյալ 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ դիմորդներ, ՇՊՀ 2020/2021 ուստարվա մագիստրատուրայի կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ  ընդունելության երկրորդ փուլի դիմում-հայտը լրացնելուց առաջ խնդրում ենք ծանոթանալ լրացման և պահանջվող փաստաթղթերի փաթեթի ներկայացման հետ կապված հետևյալ պահանջներին.
Ընդունելության մրցույթին մասնակցելու համար պարտադիր է

Քայլ 1 — Անհրաժեշտ փաստաթղթերը ուղարկել admisscom@shsu.am էլեկտրոնային փոստին:

  • Պահանջվող փաստաթղթերի լրիվ փաթեթը հարկավոր է ուղարկել Ձեր (դիմորդի) անձնական էլեկտրոնային փոստի հասցեից՝ որպես վերնագիր մուտքագրելով դիմորդի անունը, ազգանունը և առաջին հայտով ընտրած մասնագիտությունը (Օր. Պետրոսյան Մինաս, Սոցիալական  աշխատանք):
  • Փաստաթղթերի փաթեթը անհրաժեշտ է ուղարկել դիմում-հայտը լրացնելուց առաջ:
  • Փաստաթղթերի փաթեթը հարկավոր է ուղարկել մեկ նամակով՝ ֆաստաթղթերի ֆայլը տարբերակը/ները կցված (ֆայլի ընդլայնումը՝ DOCX, PDF, JPG, և այլ):
  • Մրցութային հանձնաժողովի կողմից կքննարկվեն այն դիմում-հայտերը, որոնք ունեն կից ներկայացված անհրաժեշտ փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակներ:

Մինչև փաստաթղթերի լրիվ փաթեթի ուղարկումը դիմորդի կողմից լրացված դիմում-հայտերը ՉԵՆ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ


Քայլ 2լրացնել դիմում հայտը հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/SQ93wYtvYteSy1pk6

Դիմում-հայտը հարկավոր է լրացնել միայն հայատառ. պարտադիր լրացնե՛լ բոլոր պահանջվող դաշտերը:
Մասնագիտությունների և պահանջվող փաստաթղթերի ցանկը տե՛ս հետևյալ հղմամբ՝

Մասնագիտությունների և պահանջվող փաստաթղթերի ցանկ

ՄԻԱՅՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓԱԹԵԹ ԿԱՄ ՄԻԱՅՆ ԼՐԱՑՎԱԾ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԴԻՄՈՐԴՆԵՐԸ ՉԵ՛Ն ԿԱՐՈՂ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ:
  • Բոլոր պահանջվող փաստաթղթերի բնօրինակները՝ կրկնօրինակների հետ միասին, դիմորդը ներկայացնում է բուհ ընդունվելուց հետո՝ համալսարանի կողմից հայտարարված ժամկետներում:
Հարցերի համար զանգահարեք +37431269494 

կամ +37493743051 

հեռախոսահամարներով

ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼ

Հարգելի՛ դիմորդ, առաջին փուլի (անվճար) դիմում- հայտը լրացվում է  ԱՌՑԱՆՑ, ս.թ. հունիսի 15-ից 30-ը ներառյալ:

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ

Դիմում-հայտը կարող եք լրացնել, անցնելով հետևյալ հղումով. https://forms.gle/SQ93wYtvYteSy1pk6
Պահանջվող փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները հարկավոր է ուղարկել admisscom@shsu.am էլփոստին

ՇԻՐԱԿԻ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2019/2020 ՈՒՍՏԱՐՎԱ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ (ԱՌԿԱ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ


2018-2019 ուսումնական տարի (I ՓՈՒԼ)

2018-2019 ուսումնական տարի (II ՓՈՒԼ)

2017-2018 ուսումնական տարի