Հայտարարություն «Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում թափուր պաշտոնի վերաբերյալ

ՊԱՇՏՈՆԸ` իրավախորհրդատու

ԴՐՈՒՅՔԸ՝      լրիվ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ՝  Շիրակի մարզ, ք.Գյումրի, Պ.Սևակ 4
ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ` Անձնակազմի կառավարման և իրավական ապահովման բաժին

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ.

ա. տրամադրում է իրավական բնույթի խորհրդատվություն ղեկավարությանը և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին,

բ. առարկություններ է ներկայացնում ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության, քաղաքացիական, վարչական, քրեական, վճռաբեկ դատարաններում, լիազորագրի հիման վրա ապահովում է դատական ներկայացուցչությունը, կազմում և դատարան է ներկայացնում հայցադիմումներ, առարկություններ, բողոքարկում է դատական ակտեր, իրականացնում է օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ.

գ. մասնակցում է կազմակերպվող քննարկումների և խորհրդակցությունների,

դ. մշակում է Համալսարանի իրավական բնույթի փաստաթղթերը,

ե. մասնակցում է Համալսարանի ղեկավարության որոշումների, հրամանների նախագծերի, կարծիքների, եզրակացությունների և այլ իրավական ակտերի նախապատրաստման աշխատանքներին, ապահովում դրանց համապատասխանությունը  գործող   օրենսդրությանը,

զ. կազմում է աշխատանքային և այլ բնույթի պայմանագրեր,

է. իրավաբանական խորհրդատվություն է տրամադրում Համալսարանի աշխատակիցներին,

ը. տրամադրում է ուսման հետ կապված հարցերի իրավական բնույթի խորհրդատվություն ուսանողներին և նրանց ծնողներին:

ՊԱՇՏՈՆԻ ՀԱՎԱԿՆՈՐԴԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈւՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ`

  • Բարձրագույն իրավաբանական կրթություն, մագիստրոսի աստիճանը ցանկալի է:
  • Հայերենի գերազանց իմացություն, այլ օտար լեզուների իմացությունը կդիտվի առավելություն:
  • Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ:
  • Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություն:

ԴԻՄԵԼՈՒ  ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ՝

Հետաքրքրվող անձն իր ինքնակենսագրությունը, դիպլոմի պատճենը, անձնագրի պատճենը, մասնագիտական գործունեության վերաբերյալ քացվածքը (CV) պետք է ուղարկի հիմնադրամի info@shsu.am   էլ-փոստին՝ վերնագիր դաշտում նշելով հաստիքի անվանումը։ Փաստաթղթերն ընդունվում են բացառապես էլեկտրոնային եղանակով։

Փաստաթղթերն ընդունվում են մինչև 2020 թ. օգոստոսի 17-ը,  ժամը 18:00-ն:

Հավակնորդների հետ հարցազրույցը տեղի կունենա 2020 թ. օգոստոսի 19-ին , ժամը 12:00-ին, Պ.Սևակ 4 հասցեում, ՇՊՀ հիմնադրամի վարչական մասնաշենքում:

Հարցազրույցի հրավիրված անձինք պարտավոր են ներկայացնել վերը նշված փաստաթղթերի բնօրինակները:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 093-54-18-82 հեռախոսահամարով:

ՇՊՀ ՀԻՄՆԱԴՐԱՄ