«Ֆիզիկայի, մաթեմատիկայի և մասնագիտական առարկաների դասավանդման նորարարական տեխնոլոգիաները» խորագրով միջազգային XV գիտագործնական առցանց գիտաժողով

Մոզիրի պետական մանկավարժական համալսարանը 2023 թ.-ի մարտի 23-ին կազմակերպում է «Ֆիզիկայի, մաթեմատիկայի և մասնագիտական առարկաների դասավանդման նորարարական տեխնոլոգիաները» խորագրով միջազգային XV գիտագործնական առցանց գիտաժողով:

Գիտաժողովի ուղղություններն են՝

  1. բարձրագույն ուսումնական հաստատություններում ֆիզիկամաթեմատիկական առարկաների դասավանդման գործում նորարարական տեխնոլոգիաների կիրառման փորձը և հեռանկարները,
  2. հանրակրթական հաստատություններում մաթեմատիկայի, ֆիզիկայի, ինֆորմատիկայի դասավանդման նորարարական տեխնոլոգիաները,
  3. արհեստագործական, միջին մասնագիտական ​​և բարձրագույն կրթության մակարդակներում ընդհանուր տեխնիկական և հատուկ առարկաների դասավանդման ժամանակակից մոտեցումները,
  4. ֆիզիկայի, մաթեմատիկայի և համակարգչային գիտության բնագավառում գիտական ​​հետազոտությունների արդիական խնդիրները,
  5. առաջադեմ նյութերի և տեխնոլոգիաների օգտագործումը մեքենաշինության և շինարարության մեջ. փորձ և հեռանկարներ:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ բելառուսերեն, ռուսերեն, անգլերեն։

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2023թ.-ի փետրվարի 24-ն ուղարկել հայտը, զեկույցը և մասնակցության վճարման կտրոնը հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ fif-mgpu2015@mail.ru:

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/ , shsu.science@gmail.com):

Первое информационное письмо